Կրեմլում բացահայտել են ԱՄՆ-ի հետ բանակցությունների թեմաներից մեկը
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում քննարկվում է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցը։ Նրա խոսքով՝ ռուս և ամերիկացի ներկայացուցիչների զրույցների ընթացքում բարձրացվում է էներգետիկ ոլորտում փոխգործակցության և համագործակցության հնարավորության թեման։
Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը կոչ է անում ԱՄՆ-ին արդեն այժմ վերականգնել տնտեսական կապերը՝ չսպասելով Ուկրաինայի շուրջ հակամարտության կարգավորմանը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել էր, որ տնտեսական հարաբերությունների վերականգնումը կարող է քննարկվել առանձին։
Հոկտեմբերի 3-ին The New York Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը բանակցություններ են վարում նավթի ոլորտում բազմամիլիարդանոց գործարքի շուրջ։ Պաշտոնական կողմերը գործարքի մանրամասները չեն հրապարակել։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը