Ռուսաստանում դոլարը կրկին թանկացել է՝ հասնելով 85 ռուբլու
Ռուսաստան
Հոկտեմբերի 5-ին Ռուսաստանի միջբանկային շուկայում դոլարի փոխարժեքը բարձրացել է մինչև 85 ռուբլի՝ հասնելով սեպտեմբերի 25-ից ի վեր ամենաբարձր մակարդակին։ «Ֆինամ»-ի տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով 12։53-ին ամերիկյան արժույթի փոխարժեքը կազմել է 85,03 ռուբլի՝ մեկ օրվա ընթացքում աճելով ավելի քան 1,2 տոկոսով։
Չնայած ռուբլու թուլացմանը՝ փորձագետները կարծում են, որ միջնաժամկետ հեռանկարում ռուսական արժույթի կտրուկ անկում քիչ հավանական է։ Ռուբլին կարող են աջակցել նավթի բարձր գները, ինչպես նաև հարկային ժամանակաշրջանից հետո բյուջետային մուտքերի աճը։
Փորձագետների գնահատմամբ՝ ռուբլու փոխարժեքին կարող է աջակցել նաև Ռուսաստանի Կենտրոնական բանկի խիստ դրամավարկային քաղաքականությունը։ Բարձր հիմնական տոկոսադրույքը շարունակում է գրավիչ պահել ռուբլով ավանդներն ու ներդրումները։ Կանխատեսվում է, որ տարվա չորրորդ եռամսյակում դոլարի փոխարժեքը կարող է պահպանվել 80-85 ռուբլու միջակայքում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը