Գիտնականը զգուշացրել է Կամչատկայի Շիվելուչ հրաբխի հնարավոր հզոր ժայթքման մասին
Գիտություն և Մշակույթ
Կամչատկայի Շիվելուչ հրաբուխը ցանկացած պահի կարող է սկսել պայթյունավտանգ ժայթքում։ Այս մասին հայտնել է հրաբխագետ Օլգա Գիրինան՝ նշելով, որ հրաբխի խառնարանում շարունակում են ձևավորվել լավային գմբեթներ, իսկ նոր լավային զանգվածի դուրս գալու կամ հզոր պայթյունի հստակ ժամանակն ու վայրը կանխատեսել հնարավոր չէ։
Մասնագետի խոսքով՝ Շիվելուչը ներկայում ակտիվ փուլում է։ 2026 թվականի սկզբից պարբերաբար տեղի են ունենում պայթյունավտանգ գործընթացներ, որոնց հետևանքով մոխրի սյունը կարող է բարձրանալ ծովի մակարդակից մինչև 10-11 կիլոմետր։ Միևնույն ժամանակ, գիտնականները չեն սպասում 2023 թվականի նման հզոր ժայթքման կրկնությանը, որի ժամանակ հսկայական լավային գմբեթ էր քանդվել։
Գիրինայի տվյալներով՝ ներկայում հրաբխի նոր լավային գմբեթը դեռ համեմատաբար փոքր է, սակայն շարունակում է աճել։ Մասնագետը նշել է, որ Շիվելուչի ակտիվությունը շարունակում է մնալ անկանխատեսելի, և նոր հզոր պայթյունի հավանականությունը չի կարելի բացառել։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը