Աֆղանստանը հայտարարել է, որ երկիրը կարող է դառնալ առևտրի տարանցիկ կենտրոն
Աշխարհ
Աֆղանստանում հաստատվել է խաղաղություն, որը պայմաններ է ստեղծում երկրի համար համաշխարհային առևտրի տարանցիկ հանգույց դառնալու համար։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Իսլամական էմիրության արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութթաքին Աֆղանստանի վերաբերյալ Մոսկվայի ձևաչափով խորհրդակցություններից հետո։
«Վերջերս Աֆղանստանում խաղաղությունը վերադարձել է, ռազմական գործողությունները դադարեցվել են, և Աֆղանստանն այժմ կարող է դառնալ համաշխարհային առևտրի, տնտեսական համագործակցության և միջազգային, տրանսաֆղանական տնտեսական նախագծերի իրականացման տարանցիկ հանգույց։ Աֆղանստանը վերջին 50 տարիների ընթացքում նման խաղաղություն չի տեսել», - ասել է նա։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը