Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը Հայաստանի մասին․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է»
Արտաքին Քաղաքական
Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովը հայտարարել է, որ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան վերադարձը» Ադրբեջանի առջև ծառացած հիմնական խնդիրներից է։
Նրա խոսքով՝ խոսքը «պատմական ադրբեջանական հողերի» մասին է, որոնք ժամանակին, ըստ նրա, «փոխանցվել են Հայաստանին»։ Միևնույն ժամանակ Ասկերովը պնդել է, թե Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի որևէ պետության նկատմամբ։
Ասկերովը Ադրբեջանի խորհրդարանի գործող փոխնախագահ է և «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության ներկայացուցիչ։ Նա նաև նշել է, որ «այդ հողերի վերադարձի օրը մոտ է»՝ հղում անելով Իլհամ Ալիևի այն ձևակերպմանը, թե վերադարձը պետք է տեղի ունենա «ոչ թե տանկերով և զենքով, այլ ավտոմեքենաներով»։
Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» օրակարգը ներկայացված է նաև Ադրբեջանի խորհրդարանում, որտեղ գործում է այդ հարցով հատուկ նախաձեռնող խումբ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը