Վրաստանը հայտարարել է, որ չի ցանկանում լսել ԵՄ-ի քննադատությունը երկրորդ ճակատ բացելուց հրաժարվելու համար
Աշխարհ
Վրաստանը ցանկանում է պահպանել գործընկերային հարաբերությունները Եվրամիության հետ և չլսել կշտամբանքները Ռուսաստանի Դաշնության դեմ երկրորդ ճակատ բացելուց հրաժարվելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն։
«Վրացական պետության հետ հարաբերությունները պետք է հիմնված լինեն ճշմարտության և արդարության վրա, որպեսզի ոչ ոք մեզ վերևից չնայի և չբարկանա, քանի որ երկիրը չի միացել եվրոպական պատժամիջոցներին, չի վնասել իր տնտեսությանը և հաշվի չի առել նրանց սպառնալիքները՝ կապված երկրորդ ճակատի բացման հետ (Ռուսաստանի Դաշնության դեմ ):
Նրա կարծիքով, ԵՄ-ի հետ հարաբերությունները պետք է զրոյից վերականգնվեն, իսկ այն մարդիկ, ովքեր հանդես են գալիս Վրաստանի կառավարության ներկայացուցիչների դեմ պատժամիջոցների կիրառման օգտին, թշնամական վերաբերմունք են ցուցաբերում վրաց ժողովրդի նկատմամբ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը