Թբիլիսիի քաղաքապետ. Արևմուտքը Վրաստանը կդիտարկեր որպես բուֆերային գոտի, եթե չլինեին վրացական իշխանությունների գործողությունները
Աշխարհ
Արևմտյան երկրները Վրաստանը կդիտարկեին որպես Ռուսաստանի հետ բուֆերային գոտի, ինչպես Ուկրաինան, եթե չլինեին վրացական իշխանությունների գործողությունները, որոնք խանգարեցին նրանց դա անել։ Այս մասին լրագրողներին ասել է իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
«Ուկրաինային արդեն անվանում են բուֆերային գոտի, ինչը տխուր իրականություն է։ Հնարավոր է՝ եթե չլիներ մեր սկզբունքային դիրքորոշումը և «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան»-ի կողմից այսօր վարվող քաղաքականությունը, մենք, ցավոք, նույն ճակատագիրը կկիսեինք», - ասել է Կալաձեն։
Վիրավորանքներին, ճնշումներին, զրպարտություններին և սպառնալիքներին չնայած, վրացական իշխանությունները կարողացան պաշտպանել երկրի շահերը, վրաց ժողովրդին, տնտեսությունը և երկրի զարգացումը, հավելել է Կալաձեն։
«Մենք պաշտպանել ենք յուրաքանչյուր քաղաքացու՝ շնորհիվ «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան»-ի կողմից վարվող քաղաքականության», - եզրափակել է նա։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը