Չինաստանը մինչև 2025 թվականը կփակի ավելի քան 670 բանկ
Աշխարհ
Չինաստանը 2025 թվականին կփակի ավելի քան 670 բանկ, ինչը երկրում դրանց ընդհանուր թիվը կրճատելու է գրեթե մեկ քառորդով, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով Ֆինանսական կարգավորման ազգային վարչությանը։
«Չինաստանը կրճատել է բանկերի ընդհանուր թիվը գրեթե մեկ քառորդով տնտեսության դանդաղման պայմաններում փոքր վարկատուների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու արշավի շրջանակներում։ Անցյալ տարի փակվել է ավելի քան 670 բանկային հաստատություն՝ ռեկորդային բարձր ցուցանիշ։
Դրանցից գրեթե բոլորը գտնվում էին գյուղական վայրերում», - հաղորդում է թերթը։
Ինչպես նշել է Սինգապուրի ազգային համալսարանի Արևելյան Ասիայի ինստիտուտի ավագ հրավիրված գիտաշխատող Ջեյսոն Բեդֆորդը, բանկային ոլորտի համախմբումը նպատակ ունի պարզեցնել կարգավորումները և լուծել իրացվելիության հնարավոր խնդիրները։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը