Թբիլիսիի կենտրոնում 1788 թվականի հայկական հետքեր են հայտնաբերվել՝ ճանապարհաշինության ժամանակ
Աշխարհ
Թբիլիսիի կենտրոնում ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են 18-րդ դարի հայկական եկեղեցու հետ կապված քարե բեկորներ։
Բեկորների վրա տեսանելի են հայերեն գրություններ։ Դրանք կապվում են նախորդ դարի 30-ական թվականներին ավերված Կամոյանց Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու հետ։
Ինչպես հայտնում է Sputnik Արմենիան, արտեֆակտների լուսանկարները սոցիալական ցանցերում հրապարակել է Vector News տեղեկատվական ռեսուրսի հիմնադիր Արթուր Միրզոյանը։
Քարերը հայտնաբերվել են հենց այն վայրում, որտեղ նախկինում գտնվել է եկեղեցին։ Բեկորներից մեկի վրա ընթերցվում է «Կամոյանց» ազգանունը, ինչպես նաև նշված է 1788 թվականը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը