Ադրբեջանցի զինծառայողը, որը Շաքիում կրակել է հայ կնոջ վրա, դեպքի գիշերը Սիսիանից տեղափոխվել է Երևան
Հասարակություն
Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը Սիսիանի բժշկական կենտրոնից դեպքի գիշերը տեղափոխվել է Երևանի բուժկենտրոններից մեկը։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը։
Թե կոնկրետ որ բժշկական կենտրոնում է գտնվում Մուսաևը և ինչ վիճակում է, գերատեսչությունները չեն մեկնաբանում։
Միևնույն ժամանակ, այսօր ՄԻՊ ներկայացուցիչները Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կրկին այցելել են Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը