Եմենը մտադիր է վերականգնել վերահսկողությունը բոլոր նահանգների նկատմամբ
Աշխարհ
Բանակը մտադիր է գործողության ընթացքում վերականգնել պետական վերահսկողությունը Եմենի բոլոր նահանգների նկատմամբ, հայտարարել է պաշտպանության նախարարի օգնական Սամիր ալ-Սաբրին «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ «ռազմական գործողությունը ռազմավարական բնույթ ունի, և դրա նպատակն է հաղթել հուսիթ աշխարհազորայիններին (Եմենի ապստամբական «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչներ)»։ «Մենք ձգտում ենք վերականգնել պետական իշխանությունը Եմենի բոլոր նահանգների նկատմամբ», - ընդգծել է նա։
Առաջին փուլում, ըստ ալ-Սաբրիի, ռազմական գործողությունները «կկենտրոնանան Բաբ էլ-Մանդեբ նեղուցում և Մոչա քաղաքում»։ Պաշտպանության նախարարության խոսնակը հայտնել է, որ կառավարական ուժերը սկսել են համակարգված հակագրոհներ, և իշխանությունները մտադիր են արագացնել գործողությունը՝ պետական վերահսկողությունը տարածելու այլ տարածքների վրա։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը