ԱՄՆ-ը Էստոնիային 13 անօդաչու թռչող սարք է նվիրաբերել սահմանային հսկողության համար
Աշխարհ
Էստոնական ERR հեռարձակող ընկերությունը հաղորդում է, որ Միացյալ Նահանգները Էստոնիային նվիրաբերել է 13 հետախուզական անօդաչու թռչող սարք՝ սահմանային անվտանգության ամրապնդման համար։
«Միացյալ Նահանգները Էստոնիային նվիրաբերել է ամերիկյան արտադրության 13 Skydio X10D փոքր անօդաչու թռչող սարքեր՝ սահմանային անվտանգությունն ամրապնդելու համար։ Համաձայնագիրը երկուշաբթի օրը Տալլինում ստորագրել են Էստոնիայում ԱՄՆ դեսպան Ռոման Պիպկոն և ոստիկանության և սահմանապահ ծառայության գլխավոր տնօրենի տեղակալ Վեյկո Կոմուսաարը», - ասվում է հայտարարության մեջ։
Հրապարակումը պարզաբանում է, որ համաձայնագրի շրջանակներում նվիրաբերված կոմպակտ հետախուզական անօդաչու թռչող սարքերը կարող են արագորեն արձակվել, իսկ դրանց ցերեկային և ջերմային տեսախցիկները թույլ են տալիս սպաներին վերահսկել դժվարամատչելի տարածքները օրվա ցանկացած ժամի։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը