«Լարս» տանող ճանապարհին Վրաստանը ևս մեկ՝ 400 մետրանոց կամուրջ է կառուցում
Աշխարհ
Վրաստանում՝ Կվեշեթի-Կոբի մայրուղու վրա, դեպի «Վերին Լարս» տանող ճանապարհին, կառուցվում է ավելի քան 400 մետր երկարությամբ և 166 մետր բարձրությամբ կամուրջ։
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի փոխանցմամբ՝ տվյալ մասշտաբի կամարակապ կամուրջ երկրում չկա։ Կամարի երկու հատվածների միացումը նախատեսվում է ավարտել հոկտեմբերի վերջին։
Կվեշեթի-Կոբի նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ ասֆալտբետոնե ճանապարհ, 5 կամուրջ և 5 թունել, ինչպես նաև վերակառուցել մեկ գործող կամուրջ։
Նոր 5 կամուրջներից 4-ը ներկայում կառուցման փուլում են, իսկ մեկը՝ արդեն ավարտված։ Ավարտվել է նաև 9 կմ երկարությամբ հիմնական թունելի և նույն երկարությամբ տարհանման թունելի անցումը։
Ծրագրի իրականացումը պետք է ապահովի դեպի Ռուսաստան անխափան տրանսպորտային հաղորդակցություն, ինչը կարևոր է նաև Հայաստանի համար․ բեռնափոխադրումները կկարողանան իրականացվել ավելի քիչ ձմեռային խափանումներով, երբ «Վերին Լարս» տանող ճանապարհը հաճախ փակվում է։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը