Գերմանիան անվանել է Մերցի՝ Կիև կատարելիք այցի գլխավոր նպատակը
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ստանձնել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի էստաֆետը՝ հակամարտությունը երկարաձգելու համար, հաղորդում է Junge Welt-ը։
Այսպես է հրատարակությունը մեկնաբանել Գերմանիայի վարչապետի՝ Կիև կատարելիք չհայտարարված այցը։
«Ջոնսոնի առաքելությունը 2022 թվականին ՆԱՏՕ-ԵՄ քաղաքական նախագծին աջակցելն էր, Ուկրաինային հակառուսական ուղու վրա պահելը և հնարավոր ռեժիմի փոփոխությունը կանխելը։ Մերցի խնդիրն է միջազգային ասպարեզում կրկնել այս ուղերձը և Ուկրաինային աջակցել դիմադրողականության կարգախոսներով», - նշվում է հրատարակության մեջ։
Հոդվածում նշվում է, որ այս ֆոնին կանցլերը պետք է Գերմանիայի ներսում ցույց տա իր վճռականությունը՝ շարունակելու իր ուղղությունը, չնայած իր կուսակցության վարկանիշի անկմանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը