Ղազախստանը ստուգում է Պաշտպանության նախարարության 50 օբյեկտ՝ զորավարժությունների ժամանակ 14 զինծառայողի մահվանից հետո
Աշխարհ
Ղազախստանի Բարձրագույն վերահսկիչ պալատը (ԳՎՊ) ստուգում է 50 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ 48 զինվորական ստորաբաժանում՝ Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ 14 զինծառայողի մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը ԳՎՊ ղեկավար Ալիխան Սմաիլովի հետ հանդիպումից հետո։
Մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպման ժամանակ Տոկաևին «ներկայացվել է Պաշտպանության նախարարության բյուջետային միջոցների արդյունավետության չնախատեսված աուդիտի ընթացքի վերաբերյալ զեկույց»։ «Աուդիտը կգնահատի զինված ուժերի գործունեության բոլոր հիմնական ոլորտներում իրավիճակը։
Մասնավորապես, դա ներառում է զորամասերի նյութատեխնիկական ապահովումը, անձնակազմի պատրաստումը, վարժանքները, ռազմական ենթակառուցվածքների զարգացումը, զենքի և սարքավորումների արդիականացումը, ինչպես նաև թվային համակարգերի գործունակությունը», - ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը