Սև ծովում հարձակման ենթարկված քաղաքացիական նավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարության համաձայն՝ Սև ծովում հարձակման ենթարկված քաղաքացիական նավի անձնակազմում եղել են Ադրբեջանի և Հնդկաստանի քաղաքացիներ։
Զելենսկու խոսքով՝ չեզոք ջրերում նավը, որը պատկանում է Թուրքիային և եգիպտացորեն էր տեղափոխում, ենթարկվել է երկու ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման։
Հարձակման հետևանքով, ըստ Ուկրաինայի նախագահի, նավի կապիտանը զոհվել է, իսկ անձնակազմի մեկ անդամի ճակատագիրը դեռևս պարզ չէ։ Եվս 11 անձի հաջողվել է փրկել, որոնցից մեկը վիրավորվել է։
Զելենսկին չի հստակեցրել զոհված և անհետ կորած անձնակազմի անդամների քաղաքացիությունը։
Ավելի վաղ Ռումինիայի ՆԳ նախարարությունը հայտնել էր Սև ծովում տեղի ունեցած միջադեպի և իրականացվող փրկարարական գործողության մասին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը