Ռուբիոն հնարավոր է համարել Կիևում ԱՄՆ դեսպանատան գործունեության կասեցումը
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չի բացառել Ուկրաինայում ամերիկյան դեսպանատան գործունեության կասեցումը։
«Մենք այնտեղ ունենք դեսպանատուն, և մենք կորոշենք՝ անվտանգ է նրանց համար այնտեղ գտնվելը, թե ոչ»,- լրագրողներին ասել է նա՝ մեկնաբանելով օտարերկրյա դիվանագետներին ուղղված՝ Ռուսաստանի նախազգուշացումներն Ուկրաինայի մայրաքաղաքում աշխատանքը շարունակելու վտանգների մասին։
«Նրանք ամիսներ շարունակ ասում են դա, ամիսներ շարունակ զգուշացնում են դիվանագետներին հեռանալ: Չեմ կարծում, որ որևէ մեկի համար զարմանալի է, որ Կիևը ենթարկվում է հարվածների։ Կարծում եմ, բոլորը դա լավ են հասկանում»,- հայտարարել է Ռուբիոն։
Նա, միևնույն ժամանակ, նշել է, որ եթե առաջանա սպառնալիք, որը կպահանջի դիվանագիտական առաքելության կարգավիճակի փոփոխություն, ապա դա կանեն։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը