Ռուբիոն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։
Կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացման ընթացքն ու հեռանկարները, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Ընդգծվել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովից ի վեր երկկողմ կապերի զարգացման ուղղությամբ նշանակալի առաջընթաց է արձանագրվել։
Հատուկ ուշադրություն է դարձվել ռազմավարական գործընկերության խարտիայի շրջանակներում ստեղծված խմբերի աշխատանքին։ Ընդգծվել է նաև, որ 2026 թվականին էներգետիկայի, ներդրումների, թվային տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում ձեռք բերված համաձայնությունները զգալիորեն ընդլայնել են երկու երկրների միջև գործնական համագործակցության շրջանակը։
Բայրամովը Ռուբիոյին ներկայացրել է Ադրբեջանի կողմից խաղաղության օրակարգի առաջմղման, վստահության ամրապնդման և տարածաշրջանային կայունության խթանման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը