SABA․ Եմենի կառավարական ուժերը հութիներից հետ են վերցրել Մոխա քաղաքը
Աշխարհ
Եմենի կառավարական ուժերը վերականգնել են վերահսկողությունը երկրի արևմուտքում՝ Թաիզ նահանգի արևմտյան հատվածում գտնվող Մոհա նավահանգստային քաղաքի նկատմամբ՝ այնտեղից դուրս մղելով «Անսար Ալլահ» ապստամբական շարժման հութիներին։ Այս մասին, վկայակոչելով ռազմական աղբյուրի, հայտնել է SABA-ի եմենական տեղեկատվական գործակալությունը։
Աղբյուրի տվյալներով՝ իշխանություններին հավատարիմ ստորաբաժանումները օդային աջակցությամբ քաղաքում վերահսկողություն են հաստատել թեժ մարտերից հետո։ Նշվում է, որ հութիները Մոհան վերահսկում էին սեպտեմբերի սկզբից։
Աղբյուրը հավելել է, որ ապստամբները զոհեր և վիրավորներ են ունեցել, նրանց զինյալների մի մասը գերի է վերցվել, իսկ մյուսները նահանջել են։ Ներկայում կառավարական ուժերը շարունակում են հետապնդել «Անսար Ալլահի» նահանջող անդամներին և մաքրման գործողություններ իրականացնել ազատագրված տարածքներում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը