«Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ը գրում է.
Հակակոռուպցիոն վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Հակակոռուպցիոն դատարանի որոշումը՝ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կալանքի հետ կապված։ Վերաքննիչ դիմել էր Բեգլարյանի պաշտպանը։ Փաստաբան Հրանտ Անանյանը մեր զանգերին եւ նամակներին չպատասխանեց։
Հակակոռուպցիոն դատարանից հաստատեցին մեր տեղեկությունը․ «Սեպտեմբերի 28-ին պաշտպանների կողմից բողոք է եղել, որը մերժվել է»։ Բեգլարյանը, հիշեցնենք, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։ Նա մեղադրանքը չի ընդունում։ Բեգլարյանը կալանավորվել է հունիսի 5-ին` ընտրություններից 2 օր առաջ, ապա նրա կալանքը երկարացվել է եւս երկու անգամ` յուրաքանչյուր անգամ՝ 2 ամսով: Վերջին որոշումը կայացվել է սեպտեմբերի 2-ին


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը