Range Rover-ն ու Toyota-ն բախվել են Թբիլիսյան խճուղում
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանում՝ Թբիլիսյան խճուղում. փոխանցում է shamshyan.com-ը:
Բախվել են Երևանի բնակիչ, 47-ամյա Ռիմա Ն․-ի վարած «Range Rover» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները։ Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, իսկ մյուս վարորդի ինքնությունը պարզվում է։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը