Ի՞նչ եղանակ է լինելու առաջիկա օրերին
Հասարակություն
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի ցերեկը և 9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։
Հոկտեմբերի 8-ին և 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացումը կարող է հասնել 17-20 մ/վ-ի։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հոկտեմբերի 6-ին, հատկապես երեկոյան ժամերին, և 7-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-ի երեկոյան նույնպես հնարավոր է անձրև։ Ամպրոպի ժամանակ քամու արագությունը կարող է հասնել 15-17 մ/վ-ի։
Հոկտեմբերի 8-10-ը Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի