Մոսկվան ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի լայնածավալ հարձակման. կա զոհ և վիրավորներ
Ռուսաստան
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տեղեկացմամբ՝ գիշերվա ընթացքում Մոսկվայի ուղղությամբ արձակվել է շուրջ 650 անօդաչու թռչող սարք, որոնցից 105-ը խոցվել է մայրաքաղաքի մատույցներում։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ժամանակավորապես դադարեցվել է «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Շերեմետևո» և «Ժուկովսկի» օդանավակայանների աշխատանքը։
Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է 20-ամյա երիտասարդ, իսկ ևս վեց մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։
Վնասներ են կրել նաև Իստրայի, Դոմոդեդովոյի և մի շարք այլ բնակավայրերի մասնավոր տներ։
Astra-ի փոխանցմամբ՝ հարված է հասցվել Մոսկվայի մարզում գտնվող խոշորագույն նավթամբարներից մեկին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը