ԱԺ-ում իրավիճակը լարվեց, ՔՊ-ականները հшրձшկվեցին ընդդիմադիրների վրա
ՏեսանյութերԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը խորհրդարանի ամբիոնից կոչ արեց ՔՊ խմբակցության պատգամավորներին չծախսել ստացած պարգևավճարները՝ պնդելով, որ դրանք հետագայում ենթակա են լինելու վերադարձի պետական բյուջե։
«Ռուբինյանը պետական միջոցների վատնում է կատարել։ Ես ձեզ կոչ եմ անում չծախսել այդ 250 հազար դրամները, չծախսել պարգևավճարները, որովհետև կոպեկ առ կոպեկ դրանք ձեզանից հետ ենք պահանջելու։ Մենք թույլ չենք տալու, որ այս երկրին ու ժողովրդին դժբախտություն բերած մարդիկ անպատասխանատու կերպով տնօրինեն պետական միջոցները»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։
Ղազարյանի ելույթը դժգոհություն առաջացրեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի մոտ, որը նրան հորդորեց խոսել օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակում, ապա անջատեց խոսափողը։
Դրանից հետո, երբ Ղազարյանը հեռանում էր ամբիոնից և մոտենում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանին, ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց։
Տարածված կադրերում երևում է, թե ինչպես են ՔՊ պատգամավոր Հայկ Ղալումյանն ու մի շարք այլ իշխանական պատգամավորներ բախման մեջ մտնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ։ Ստեղծված իրավիճակի պատճառով Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց ընդմիջում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը