Հութիները հայտնել են, որ հարվածներ են հասցվել Ռիադի օդանավակայանին և Saudi Aramco նավթավերամշակման գործարանին
Աշխարհ
Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման մաս կազմող հութիները հարձակումներ են սկսել Ռիադի միջազգային օդանավակայանի և Կարմիր ծովի Ռաբիղ քաղաքում գտնվող Saudi Aramco նավթավերամշակման գործարանի վրա՝ Սաուդյան Արաբիայի օդային տարածքը հայտարարելով պատերազմական գոտի։
«Եմենի զինված ուժերը իրականացրել են Ռիադի Խալիդ օդանավակայանի դեմ գործողություն, ինչպես նաև հարվածել են Ռաբիղ քաղաքում գտնվող Արամկո նավթավերամշակման գործարանին», - ասել է «Անսար Ալլահ» կազմակերպության ռազմական խոսնակ Յահյա Սարիան։
Նա հավելել է, որ հարձակումների ժամանակ օգտագործվել են բազմաթիվ բալիստիկ և թևավոր հրթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը