Առուշ Առուշանյան․ «Ձեր գյուղ հարազատներին ամաչելով չհրավիրեք, այլ հպարտությամբ ցույց տաք ասֆալտապատ փողոցներն ու մաքուր գյուղը»
Հայաստան
Հոկտեմբերի 25-ին Գորիս համայնքը կխոշորանա՝ միավորելով Տեղ և Տաթև համայնքները։ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է երկու թեկնածու՝ Առուշ Առուշանյանը և Արգամ Հովսեփյանը։
«Սյունիք Նյուզ»-ի փոխանցմամբ՝ Առուշ Առուշանյանը քարոզարշավի շրջանակում այցելել է Տաթև համայնքի մի շարք գյուղեր, որտեղ հանդիպել է բնակիչների հետ և ներկայացրել իր ծրագրերը։
Առուշանյանի խոսքով՝ իր առաջարկած ծրագրերի հիմնական ուղղություններն են համայնքների համաչափ զարգացումը, բնակավայրերի նկատմամբ հավասար մոտեցումը և բնակիչների կյանքի որակի բարելավումը։
«Ես ուզում եմ, որ վաղը ձեր հեռավոր հարազատներին ձեր գյուղ ամաչելով չհրավիրեք, այլ հպարտությամբ բերեք ու ցույց տաք ձեր ասֆալտապատ փողոցներն ու մաքուր գյուղը։ Ես դա եմ խոստանում»,- հանդիպման ընթացքում ասել է Առուշանյանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը