Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակահարել է մեկ այլ դպրոցի մի քանի աշակերտների
Աշխարհ
Ստամբուլի արևմտյան մասում գտնվող դպրոցում դպրոցական աղջիկը դանակահարել է առնվազն հինգ աշակերտի. տուժածները հոսպիտալացվել են։
«Երեքշաբթի օրը, ժամը 8:40-ին (Մոսկվայի ժամանակով), Բաշաքշեհիր շրջանի ավագ դպրոցում վեճի հետևանքով վիրավորվել է հինգ աշակերտ։ Տուժածները հոսպիտալացվել են», - հայտնել է Ստամբուլի նահանգապետարանը։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։
Ըստ «Ենի Շաֆակ» թերթի՝ մեկ այլ դպրոցի 15-ամյա աշակերտը դանակահարել է մի քանի այլ աշակերտների: Լրատվամիջոցները հաղորդում են, որ հարձակվողը ձերբակալվել է դպրոցի անվտանգության աշխատակցի կողմից։
Թուրքիայի դպրոցներում անվտանգության միջոցառումները խստացվել են ապրիլյան միջադեպից հետո, երբ ութերորդ դասարանի աշակերտը կրակ է բացել Քահրամանմարաշի դպրոցում: Զոհվել էր ինը մարդ, այդ թվում՝ ութ աշակերտ, իսկ 13-ը՝ վիրավորվել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը