Հայաստանում կրճատվել է կրծքագեղձի քաղցկեղի ուշ հայտնաբերման դեպքերի թիվը․ ԱՆ
Հայաստան
Հայաստանում զգալիորեն նվազել է կրծքագեղձի քաղցկեղի ուշ փուլերում հայտնաբերման դեպքերի մասնաբաժինը։
Առողջապահության նախարարության խորհրդատու Հայկուհի Գևորգյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ քաղցկեղի IV փուլում հայտնաբերման դեպքերի մասնաբաժինը 2018 թվականի 40 տոկոսից նվազել է մինչև 13 տոկոս։
Նրա խոսքով՝ ցուցանիշի նվազումը վկայում է հիվանդության ավելի վաղ հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունքների մասին։
Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունների, միջին և կրտսեր բուժանձնակազմի գծով փոխտնօրեն Արթուր Ավետիսյանը նշել է, որ Հայաստանում տարեկան հայտնաբերվում է կրծքագեղձի քաղցկեղի մոտ 1600 դեպք։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը