Վան Գոգի մեկ կտավը՝ $180 մլն․ Նյու Յորքում աճուրդի կհանվի $450 մլն գնահատվող հավաքածու
Աշխարհ
Վինսենթ վան Գոգի, Պոլ Սեզանի և Կլոդ Մոնեի 12 ստեղծագործություններից բաղկացած բացառիկ հավաքածուն նոյեմբերին Նյու Յորքում կայանալիք աճուրդում կարող է վաճառվել շուրջ 450 մլն դոլարով։
Հավաքածուից հինգ կտավ արդեն ներկայացվել է Լոնդոնի «Sotheby's»-ում։ Դրանց թվում են Պոլ Սեզանի «Արլեկինը» և Կլոդ Մոնեի «Թյուիլրիի այգին»։ Մյուս աշխատանքները ներկայացվում են թվային ձևաչափով։
Վան Գոգի «Ծաղկած շագանակենիները» կտավը գնահատվում է մոտ 180 մլն դոլար։ Այն ստեղծվել է նկարչի կյանքի վերջին շրջանում՝ Օվեր-սյուր-Ուազում։ Եթե գնահատականը հաստատվի, աշխատանքը կարող է դառնալ աճուրդի ամենաթանկարժեք գործերից մեկը։
Սեզանի «Արլեկինը», որը հանրությանը չի ցուցադրվել 1975 թվականից, գնահատվում է մոտ 120 մլն դոլար և կարող է սահմանել նկարչի աշխատանքների վաճառքի նոր աճուրդային ռեկորդ։
Հավաքածուի հիմնական աճուրդը կկայանա Նյու Յորքում՝ նոյեմբերի 18-ին։ Դրա բազմաթիվ ստեղծագործություններ շուրջ կես դար կամ ավելի չեն ցուցադրվել հանրությանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը