Եմենում մարտերի պատճառով ավելի քան 184,000 մարդ լքել է իր տները
Աշխարհ
ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) տվյալներով՝ օգոստոսի սկզբից ի վեր Եմենում մարտական գործողությունների պատճառով տեղահանվել է ավելի քան 184,000 մարդ։
«Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 4-ը Եմենում ինտենսիվ մարտական գործողությունների պատճառով ավելի քան 184,000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները, որոնց մեծ մասը լքել է սեպտեմբերի սկզբից», - նշել է ՄՄԿ-ն։
Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը ընկած շաբաթվա ընթացքում տեղահանվել է գրեթե 21,800 մարդ, ինչը 26%-ով ավելի է նախորդ շաբաթվա համեմատ։ Միայն հոկտեմբերի 4-ին մոտ 4,500 մարդ լքել է իրենց տները։ Նրանցից բոլորը «կարիք ունեն սննդի, կացարանի և այլ հիմնական մարդասիրական օգնության»։
«Քանի որ հակամարտությունը սրվում է, ավելի ու ավելի շատ մարդիկ հայտնվում են հարկադիր տեղահանության սարսափելի ցիկլի մեջ՝ ապրելով իրենց կյանքի համար վախի և իրենց ապագայի վերաբերյալ անորոշության մեջ», - ասել է ՄՄԿ-ի գլխավոր տնօրեն Էմի Փոուփը։ «Մենք վերահաստատում ենք բոլոր տուժածներին մարդասիրական օգնության հասանելիությունն ապահովելու հրատապ անհրաժեշտությունը»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը