Քենիայում գրանցվել է Էբոլայի առաջին դեպքը
Աշխարհ
Քենիայի առողջապահության նախարարությունը հաստատել է երկրում Էբոլայի առաջին դեպքը. հիվանդը գտնվում է Նայրոբիում, երեքշաբթի օրը հաղորդել է քենիական Kenyans.co.ke լրատվական կայքը՝ հղում անելով առողջապահության նախարար Ադեն Դուալեին։
«Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է հանրությանը, որ հաստատել է Էբոլայի Բունդիբուգյո շտամի առաջին ներմուծված դեպքը», - ասել է Դուալեն։
Նրա խոսքով՝ հիվանդը վերջին յոթ տարիների ընթացքում ապրել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ), որտեղ մոտ մեկ ամիս առաջ նրա մոտ ախտանիշներ են զարգացել։ Նա բուժվել է ԿԴՀ-ի մի քանի հիվանդանոցներում, նախքան Ուգանդայի միջով ցամաքային ճանապարհով Քենիա մեկնելը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը