CBS. Իսրայելը պատրաստ էր խոցել Flydubai ինքնաթիռը կապիտանի վրա հարձակումից հետո
Աշխարհ
Իսրայելը պատրաստ էր խոցել Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai ավիաընկերության ինքնաթիռը, այն բանից հետո, երբ օդաչուի խցիկում հարձակում է տեղի ունեցել նրա վրա, հայտնում է CBS News ամերիկյան հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ եթե ինքնաթիռը վայրէջք չկատարեր Սաուդյան Արաբիայի Տաբուկ օդանավակայանում, Իսրայելը կուղարկեր կործանիչներ՝ այն ուղեկցելու համար։ Հետագա արձանագրությունը սահմանում է, որ ինքնաթիռը կարող էր խփվել, բայց միայն վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող էր նման որոշում կայացնել։ Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ ինքնաթիռը խփելը ավելի նախընտրելի կլիներ, քան այն թիրախին բախելը։
Սեպտեմբերի 30-ին Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai ավիաընկերության ինքնաթիռը անվտանգության հետ կապված միջադեպի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Տաբուկ օդանավակայանում: Հոկտեմբերի 1-ին Սաուդյան Արաբիայի Ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ միջադեպը տեղի է ունեցել երկրորդ օդաչուի կողմից օդանավի հրամանատարի վրա հարձակման հետևանքով, որի հետևանքով երկու օդաչուներն էլ վնասվածքներ են ստացել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը