Հայաստանում քննարկվել է «Firebird AI» արհեստական բանականության տվյալների կենտրոնի՝ էլեկտրացանցին միացման հարցը
Հասարակություն
Հոկտեմբերի 6-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ «Firebird AI» արհեստական բանականության տվյալների կենտրոնի և «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Քննարկվել են տվյալների կենտրոնի էլեկտրաէներգետիկ համակարգին միացման, անհրաժեշտ հզորությունների ապահովման, ինչպես նաև համակարգի վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ հարցեր։
Մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները, ինչպես նաև նախանշել հետագա քննարկումների և համագործակցության ուղղությունները։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը