1945 թվականից ի վեր առաջին անգամ ԱՄՆ-ում զինվորականին գնդակահարելու են
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է ի կատար ածել ԱՄՆ բանակի նախկին ռազմական հոգեբույժ Նիդալ Մալիք Հասանի մահապատիժը։ Նա 2009 թվականին Տեխաս նահանգի Ֆորտ Հուդ ռազմաբազայում սպանել էր 13 մարդու։
Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Փարնելը հայտնել է, որ Հասանը մահապատժի կենթարկվի գնդակահարության միջոցով։
Եթե դատավճիռն ի կատար ածվի, ապա դա Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ում զինվորականի առաջին մահապատիժը կլինի գնդակահարության միջոցով։
Մահապատժի վայրն ու ժամանակը կորոշի ԱՄՆ պաշտպանության նախարարը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը