Սահմռկեցուցիչ դեպք Երևանում․ ինքնաբերաբար շարժված «MAZ»-ը վրաերթի է ենթարկել տղամարդուն, ապա բախվել մեքենային․տղամարդը մահացել է
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ «MAZ» մակնիշի բեռնատարը, ըստ նախնական տեղեկությունների, կայանված վիճակից ինքնաբերաբար շարժվել է և վրաերթի ենթարկել տղամարդուն. փոխանցում է shamshyan.com-ը։
Այնուհետև բեռնատարը առաջ է ընթացել և բախվել խոտանված վիճակում կայանված մեկ այլ ավտոմեքենայի։ Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննությամբ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացած տղամարդու ինքնությունը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը