Հայաստանն ու Լիտվան ստորագրել են պաշտպանության ոլորտում 2027 թվականի համագործակցության ծրագիրը
Արտաքին Քաղաքական
Հոկտեմբերի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են Հայաստան-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ։
Քննարկվել են պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցության ընթացքն ու հետագա հեռանկարները, ինչպես նաև ամփոփվել են 2026 թվականին իրականացված աշխատանքները։
Խորհրդակցությունների ավարտին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների և գործողությունների խմբի ղեկավար Գաբիա Դամալակայտեն ստորագրել են Հայաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության 2027 թվականի ծրագիրը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը