Tasnim. Իրանի խորհրդարանը գրանցել է արտգործնախարարին իմպիչմենտի ենթարկելու միջնորդություն
Իրան
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի դեմ իմպիչմենտի հետաքննությունը գրանցվել է Մեջլիսի (խորհրդարանի) համակարգում, բայց դեռևս չի ներկայացվել դրա նախագահությանը։ Խորհրդարանի նախագահության անդամ Մոհամմադ Ռաշիդին հայտնել է «Թասնիմ» լրատվական գործակալությանը։
«Արտաքին գործերի նախարար Արաղչիի դեմ իմպիչմենտի հետաքննությունը գրանցվել է համակարգում, բայց դեռևս չի ներկայացվել նախագահությանը։ Պարզվում է՝ խորհրդարանի անդամներից մեկը գրանցել է հարցումը, բայց այն այսօր չի ներկայացվել նախագահությանը», - ասել է Ռաշիդին։
Իմպիչմենտի հետաքննությունը նախաձեռնել է Թեհրանի խորհրդարանի անդամ Ամիր Հոսեյն Սաբետին։ Արաղչիի դեմ մեղադրանքների շարքում նա նշել է Նյու Յորքում ԱՄՆ ներկայացուցիչների հետ իր վերջին շփումները, որոնք, ըստ խորհրդարանականի, տեղի են ունեցել առանց Իրանի գերագույն առաջնորդի թույլտվության։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը