Թուրքական բեռնատար նավ է խորտակվել
Արտակարգ Պատահար
Թուրքական «Royad Mammadov» բեռնատար նավը խորտակվել է Սև ծովում՝ Ռումինիայի ափերի մոտ։ Ռումինիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ նավում հրդեհ է բռնկվել երկրի բացառիկ տնտեսական գոտում, ինչի հետևանքով փրկարարները տարհանել են 11 մարդու։ Նավից դուրս է բերվել նաև երկու մարդու մարմին։
Դեպքի վերաբերյալ գրառում է կատարել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ պնդելով, որ եգիպտացորեն տեղափոխող նավը հարձակման է ենթարկվել ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից։ Նրա խոսքով՝ նավում եղել են Ադրբեջանի և Հնդկաստանի քաղաքացիներ։
Ռումինիայի պաշտպանության նախարարությունը դեռևս չի արձագանքել նավի վրա ԱԹՍ-ների հարձակման վերաբերյալ հայտարարությանը։
Թուրքիայի «Ծովային առևտրի պալատի» տվյալներով՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Սև ծովում հարձակման է ենթարկվել 226 քաղաքացիական և առևտրային նավ, որոնց ավելի քան 70%-ը՝ 2026 թվականին։
Միայն 2026 թվականի հունիսից սկսած՝ հարձակումների հետևանքով տուժել է առնվազն 27 թուրքական նավ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը