Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով ու երկու մրցանակային տեղով են վերադարձել
Գիտություն և Մշակույթ
Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները Կրասնոյարսկում անցկացված Ֆինանսական անվտանգության VI միջազգային օլիմպիադայում գրանցել են բարձր արդյունքներ՝ զբաղեցնելով մեկ հաղթական և երկու մրցանակային տեղ։
Օլիմպիադայի հաղթողի դիպլոմի է արժանացել «Տնտեսագիտություն» ուղղության III կուրսի ուսանող Էլմիրա Ասատրյանը։
Մրցանակային տեղեր են զբաղեցրել «Տնտեսագիտություն» ուղղության III կուրսի ուսանող Էռնեստ Մանուչարյանը և «Կիրառական ինֆորմատիկա» ուղղության II կուրսի ուսանող Գրիգորի Գրիգորյանը։
Օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցել է 46 երկրի 700 դպրոցական և ուսանող։ Ծրագրի շրջանակում մասնակիցները կատարել են օլիմպիական առաջադրանքներ, մասնակցել փորձագիտական քննարկումների և գործնական ձևաչափերի՝ նվիրված արհեստական բանականությանը, կիբերհանցագործություններին, ֆինանսական հետաքննություններին և ժամանակակից խարդախության սխեմաներին։
Երևանի մասնաճյուղի պատվիրակությունը ղեկավարել են Տնտեսագիտական գիտությունների ամբիոնի վարիչ, դոցենտ Բելլա Գաբրիելյանը և ամբիոնի դոցենտ Էլբիս Պեպլոզյանը։
Երևանի մասնաճյուղի ուսանողները միջազգային օլիմպիադային մասնակցում են արդեն հինգերորդ տարին անընդմեջ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը