Մակրոնը հրապարակել է M51.3 հրթիռի արձակման տեսանյութը
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրապարակել է M51.3 ռազմավարական բալիստիկ հրթիռի փորձարկման տեսանյութը և հայտարարել, որ Փարիզը փորձարկմամբ «բարձր և հստակ ուղերձ» է հղել։
Ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Vigilant սուզանավից արձակված ոչ միջուկային M51.3 ռազմավարական բալիստիկ հրթիռի փորձարկման մասին։
«Այսօր մենք ավելի ուժեղ ենք, և կարծում եմ, որ ուղերձը լսվեց ամենուր՝ բարձր ու հստակ։ Այն պետք է լսվեր», - ասԵԼ Է Մակրոնը՝ դիմելով նավի վրա գտնվող զինվորականներին, որտեղից նա դիտում էր մեկնարկը։
Ֆրանսիայի առաջնորդը նաև հրթիռի արձակումը անվանել է «տեխնիկական հաջողություն»՝ նշելով, որ «շատ քիչ երկրներ ունեն նման տեխնոլոգիա և փորձագիտություն»։
«Ազատ լինելու համար պետք է վախ ներշնչել։ Իսկ վախ ներշնչելու համար պետք է ուժեղ լինել», - հավելեԼ Է Մակրոնը՝ մեկնաբանելով փորձարկումները։
Նա նաև խոստացել էր, որ Ֆրանսիայի պաշտպանական բյուջեն կկրկնապատկվի հաջորդ տասը տարիների ընթացքում։
Արևմտյան առաջնորդները ակտիվորեն ձևավորում են եվրոպացիների կողմից Ռուսաստանի թշնամու ընկալումը՝ վախեցնելով նրանց այդ երկրից բխող ենթադրյալ սպառնալիքով, ավելի վաղ հայտարարել էր ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկին։
Տեսանյութն՝ այստեղ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը