Լոռու մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափ Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է. պատգամավոր Առաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպ Լույս չի լինի. հասցեներ «Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար «Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված «Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ» 

«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար

Հայկական Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է.

Շաքիի խայտառակ միջադեպից, Ալիեւի չդադարող սպառալիքներից վերջին օրերին բարձրացած հանրային աղմուկը մարելու նպատակով երեկ Նիկոլ Փաշինյանն իր նորաթուխ ուսապարկերին հրահանգավորել` ուղարկել էր խորհրդարան: Նրանք էլ, մոռանալով բարեկիրթ լինելու մասին իրենց իսկ լոզունգները, միտումնավոր սրեցին իրավիճակը խորհրդարանում եւ կռվի մեջ մտան ընդդիմադիրների հետ: Երեկ ԱԺ-ում 9-րդ գումարման խորհրդարանի առաջին ձեռնամարտը բեմադրվեց: Իշխանությունը հույս ուներ, թե մարդիկ կսկսեն քննարկել խորհրդարանական միջադեպը, այլ ոչ թե խայտառակ, իրենց թշվառությունն ու անկարողությունը ցուցադրող դեպքերը։

Այն, որ իշխանությունը հատուկ սարքեց երեկվա ձեռնամարտը, կարելի է տեսնել բախման տեսագրությունն ուշադիր դիտելիս` մինչ երկուստեք ռեպլիկներ, փոխադարձ վիրավորանքներ էին տեղից նետում, դահլիճում տեղից կայծակի պես պոկ եկավ Փաշինյանի քավորեղբայր Վահե Ղալումյանը եւ բռունցքները վեր պարզած՝ նետվեց դեպի ընդդիմադիրների շարքերը։ Նրան հետեւեցին այլ նորաթուխ ՔՊ-ականներ, որոնք բռնցքամարտի իրենց ունակությունները ցուցադրեցին բախման առաջին վայրկյաններից։ Իսկ մթնոլորտը լարվեց Հայ առաքելական եկեղեցու հարցով ՔՊ-ի նախաձեռնած քննիչ հանձնաժողովի, ինչպես նաեւ՝ բանակի մահերը եւ Շաքիի դեպքը քննելու համար հանձնաժողով ստեղծելու՝ ընդդիմության առաջարկի պատճառով:

«Ուժեղ Հայաստան» խմբակ­ցությունն առաջարկեց քննիչ հանձնաժողով ստեղծել՝ բանակում մահվան դեպքերն ու Շաքիում տեղի ունեցած միջադեպը քննելու համար։

«Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ վերջին ամիսներին բանակում շատացել են ինքնասպանության դեպքերը, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այսօր հանդես կգա առաջարկով՝ ստեղծել քննիչ հանձնաժողով»,- հայտարարեց խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Քննարկումն ուղեկցվում էր իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների փոխադարձ մեղադրանքներով։ Աբրահամյանի հարցադրմանը, թե «պետք է պարզել՝ պաշտպանության նախարարը ֆեյք է, թե ոչ», ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Մեր պաշտպանության նախարարը չի կարող ֆեյք լինել՝ ի տարբերություն ձեր հաջորդ վարչապետի (նկատի ուներ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանին` Լ. Շ.), որը, պարզվեց՝ ո՛չ հաջորդն է, ո՛չ էլ երբեւէ լինելու է վարչապետ»։ Իսկ երբ խոսեց Սամվել Կարապետյանի` հայերեն չիմանալու մասին, ընդդիմադիրներն արձագանքեցին, թե Կարապետյանն իրենից լավ է տիրապետում հայերենին: Ռուբինյանն առաջարկեց միասին շարադրություն կամ թելադրություն գրել։

Ավելի ուշ իրավիճակը լարվեց «Ուժեղ Հայաստանից» Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ։ ԱԺ նախագահն անջատեց նրա խոսափողը՝ պատճառաբանելով, թե պատգամավորն օրակարգից չի խոսում։ Իսկ Ղազարյանը Ռուբինյանին մեղադրում էր պետական միջոցները վատնելու մեջ եւ պատգամավորներին կոչ էր անում չծախսել իրենց ստացած 250 հազար դրամ պարգեւավճարը։ Ղազարյանին տեղից արձագանքեց ՔՊ ֆրակցիայի քարտուղար Վովա Հակոբյանը՝ «ուժեղներին» անվանելով «հանրապետական թալանչիներ», ինչից էլ շիկացան կրքերը, եւ տեղի ունեցավ բախում։

Նկատենք, որ Ռուբեն Ռուբինյանն էլ թեեւ օրեր առաջ բարեվարքության կոչեր էր անում, երեկ աչքի էր ընկնում շատ ագրեսիվ պահվածքով եւ կարծես միտումնավոր լարվածություն էր առաջացնում, որ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը նրան խայթեց, որ եթե այսպես շարունակի, կսկսեն կարոտել Ալեն Սիմոնյանին, որի ժամանակ ներդրվեց ծեծկռտուքը դադարեցնելու եւ ՊՊԾ աշխատողների կողմից պատգամավորներին ուժով դահլիճից հեռացնելու ավանդույթը։ Նկատենք նաեւ, որ ընդդիմադիրները նույնիսկ ծեծկռտուքից հետո փորձում էին բարձրացնել այն հարցերը, որոնցից ՔՊ-ականները խույս էին տալիս։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոռու մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափԱմերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է. պատգամավորԱռաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպԼույս չի լինի. հասցեներ«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար «Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսերՆիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել ենՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըՖրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFPՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկիԳերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել ԱդրբեջանինԿացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասինԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴիլիջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՄհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը«Ակադեմիական քաղաք» ծրագիրը կնպաստի ապագա առաջնորդների ձևավորմանըՈւզբեկստան–ԵԱՏՄ առևտուրը հասել է $14,6 մլրդ-ի․ Ռուսաստանը՝ գլխավոր գործընկերԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՏեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստըՆԱՏՕ-ի լոգիստիկ հանգույցը պաշտպանելու համար Շվեդիան Լեհաստանի արևելքում Patriot համակարգեր կտեղակայիԹուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարելՓարիզում լիցեիստների զանգվածային ակցիաների ընթացքում ցուցարարները խանութներ են վնասելՀայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունիցՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին Ռուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիԱվելի շատ խոցեցին մեր վիրավոր սրտերը․ զոհվածի մայրը՝ սեպտեմբերի 27-ի շոու-ծրագրի մասինՌուսաստան՝ Փաշինյանի այցի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ առայժմ չկան. ԿրեմլԴեռ փաստ չի՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան Հայաստանը փորձում է ռազմակայանի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը բարդել ՌԴ-ի վրա. ՌԴ ԱԳՆՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՀերիք չի Աստծո պատիժ է, մի բան էլ՝ բանտի «պուտյովկա» եք շալակելու.հանգի’ստ թողեք եկեղեցուն Եկեղեցու դեմ նոր քայլ․ ՔՊ-ն քննիչ հանձնաժողով ստեղծեց. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Ռուբիո (տեսանյութ) Իսպանիայի կառավարությունը բողոքների ֆոնին բնակարանային ճգնաժամի լուծման հրատապ միջոցառումներ է հաստատել Մակրոնը հրապարակել է M51.3 հրթիռի արձակման տեսանյութըԵԽԽՎ զեկույցը ձեր խայտառակությունն էր. Չախոյանը` ընդդիմադիրներին Հիմա ի՞նչ ՔՊ-ամետ մարդիկ «Տաշիր-պիցցա» չգնա՞ն, Տաշիրից կոշիկ չառնե՞ն, մի՛ պառակտեք․ Ռուբինյան Եթե ձեր ղեկավարության տակ լիներ անգամ ՆԱՏՕ-ի բանակը, մենք ունենալու էինք նույն արդյունքը
Ամենադիտված