Հայ և ադրբեջանցի փորձագետները Լոնդոնում քննարկել են Հարավային Կովկասի քաղաքական զարգացումները
Արտաքին Քաղաքական
Հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանը, Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ, նախորդ շաբաթ Լոնդոնում մասնակցել են International Alert-ի և RUSI-ի համատեղ աշխատաժողովին։
Քննարկման օրակարգում եղել են Հարավային Կովկասում տեղի ունեցող առանցքային քաղաքական զարգացումներն ու տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
Աշխատաժողովի ընթացքում ընդգծվել է հայ, ադրբեջանցի և միջազգային փորձագետների միջև շարունակական երկխոսության կարևորությունը՝ տարածաշրջանային գործընթացներն ավելի խորությամբ հասկանալու, փոխադարձ վստահությունն ու ըմբռնումը խթանելու նպատակով։
Նշվել է նաև, որ նման ձևաչափով քննարկումները կարող են նպաստել տարածաշրջանի վերաբերյալ ընդհանուր պատկերացումների ձևավորմանն ու քաղաքական որոշումների և հանրային քննարկումների համար անհրաժեշտ վերլուծությունների մշակմանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը