Ծառուկյան․ «Չկա առանձին Սյունիքի, Տավուշի կամ Երևանի խնդիր․ մենք բոլորս մի նավի մեջ ենք»
Հասարակություն
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Կենտրոն ՔԿՀ-ից ուղերձ է հղել՝ անդրադառնալով Շաքի գյուղում տեղի ունեցած դեպքին և երկրի անվտանգությանը։
Ծառուկյանի խոսքով՝ Շաքիում տեղի ունեցածը միայն մեկ գյուղի խնդիրը չէ, այլ ամբողջ պետության խնդիրն է։
«Չկա առանձին Սյունիքի խնդիր, չկա Տավուշի խնդիր, Երևանի խնդիր։ Մենք բոլորս մի նավի մեջ ենք, ու այդ նավի անվտանգությունն ընդհանուր է», — նշել է նա։
Ծառուկյանն ընդգծել է, որ տարածաշրջանում ստեղծված լարվածության և անկայունության պայմաններում Հայաստանի առջև կանգնած վտանգներին հնարավոր է դիմակայել հանրային համերաշխության միջոցով։
Նրա խոսքով՝ տարբեր քաղաքական հայացքները չպետք է վերածվեն ներքին թշնամանքի ու պառակտման, իսկ առաջիկայում երկիրը ստիպված է լինելու բարդ որոշումներ կայացնել։
«Ներքին համերաշխությունը միասնական նավի զգացումն է՝ միասնական հեռանկարի, միասնական ապագայի, միասնական ներկայի, միասնական ռիսկերի ընկալումը։ Միասին լուծումներ գտնելու ազգային պոտենցիալն է», — նշել է Ծառուկյանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը