Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու»
Հասարակություն
«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը հայտնել է, որ առավոտյան կանչվել է Քննչական կոմիտե։
Նրա խոսքով՝ իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել, և իրեն մեղադրանք են առաջադրելու։
Դանիելյանը նաև նշել է, որ վերջին օրերին ադրբեջանական օգտատերերի կողմից իր հին ելույթները տարածվել և թարգմանվել են, իսկ ինքը սպառնալիքներ է ստացել։
«Ադրբեջանցիք էս 3 օր ա ընկել են կոնկրետ իմ հետևից։ Իմ հին ելույթները դրել, թարգմանել, տարածել են։ Երեք օր շարունակ մեկնաբանություններում ու անձնական մեսիջներով սպառնում են ինձ պատժել… էս գործն էլ դե պատիժն ա», — գրել է նա։
Դանիելյանը հայտարարել է, որ քննիչի մոտից դուրս գալուց հետո, եթե հնարավոր լինի, ուղիղ եթերում կմեկնաբանի տեղի ունեցածը։
Նա նաև կոչ է արել իր հետևորդներին չվախենալ և չնահանջել իր բնորոշմամբ՝ «այս վիժվածքներին դատափետելու գործում»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը