Վենսը դեռ չի որոշել՝ կառաջադրվի արդյոք 2028 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնում
Աշխարհ
ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը «Ռոյթերս»-ին տված հարցազրույցում ասել է, որ դեռ չի որոշել՝ առաջադրվելու է արդյոք 2028 թվականի նախագահի պաշտոնում։
«Ես բնույթով հետաձգող եմ։ Ես իսկապես դեռ շատ չեմ մտածել դրա մասին», - ասել է նա։
Politico-ի տվյալներով՝ սեպտեմբերի 9-10-ը Տեխաս նահանգի Դալասում կայացած Հանրապետական կուսակցության ազգային համագումարի շրջանակներում տեղի ունեցած փակ դռնով միջոցառման մասնակիցները Վենսին գովաբանել են որպես հաջորդ նախագահ։
Օգոստոսի 7-ին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռ պատրաստ չէ հրապարակայնորեն աջակցել Վենսին որպես նախագահի թեկնածու 2028 թվականի ընտրություններում


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը