Հնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը Հայաստանում
Տնտեսություն
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկում են Հայաստանում հնդկական «Pinaka Mk-II» հրթիռների տեղական արտադրության և հավաքման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է հնդկական IDRW պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ համաձայնության ձեռքբերման դեպքում ծրագիրը կարող է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի ռազմարդյունաբերական համագործակցությունն ու ապահովել զինամթերքի ավելի կայուն մատակարարումներ։
Նշվում է, որ Հայաստանի զինված ուժերի սպառազինության մեջ արդեն ներառված են հնդկական արտադրության «Pinaka Mk-II» կառավարվող հրթիռներ, ինչպես նաև «Pinaka Extended Range» չկառավարվող հրթիռներ։
IDRW-ի տվյալներով՝ հնարավոր համագործակցության շրջանակում հնդկական պաշտպանական ընկերությունը կարող է Հայաստանին տրամադրել տեխնոլոգիական աջակցություն, արտադրական փորձ և մասնագետների ուսուցում։ Սկզբնական փուլում հնարավոր է օգտագործվեն հնդկական արտադրության բաղադրիչներ, իսկ հետագայում ավելանա տեղական արտադրության մասնաբաժինը։
Միաժամանակ, ըստ պարբերականի, քննարկումները դեռ նախնական փուլում են։ Արտադրության մոդելը, հրթիռի կոնկրետ տարբերակը և տեխնոլոգիաների փոխանցման պայմանները դեռ վերջնականապես որոշված չեն, իսկ որևէ վերջնական համաձայնագիր դեռ չի հայտարարվել։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը