TRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան Կոստանյան
Հասարակություն
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հոկտեմբերի 6-ին մասնակցել է «Կապակցվածություն և ենթակառուցվածքներ․ կառուցելով Հայաստանի հաջորդ տասնամյակը» խորագրով պանելային քննարկմանը։
Քննարկումը կայացել է ՀՀ կառավարության և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ՝ Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի կազմակերպած Հայաստան-Մեծ Բրիտանիա գործարար համաժողովի շրջանակում։
Կոստանյանն իր ելույթում ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակման արդյունքում Հարավային Կովկասում և տարածաշրջանից դուրս ստեղծվող տնտեսական հնարավորությունները, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները։
ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև TRIPP նախագծի իրականացման ընթացքին՝ ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համատեքստում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը