Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկան
Հասարակություն
Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի առողջական վիճակը կայուն է, հետվիրահատական բարդություններ չկան․ այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատուրյանը։
Նրա խոսքով՝ Անի Ավետիսյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ և ստանում է համարժեք բուժօգնություն։ Նա բուժումը շարունակում է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողը ներթափանցել էր Շաքի բնակավայր, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավորված կինը հասցրել էր դանակով հարվածել ադրբեջանցի զինծառայող Նասիմ Մուսաևին։ Միջադեպի հետևանքով վնասվածք էր ստացել նաև Ավետիսյանի 15-ամյա որդին, որը տեղափոխվել էր Սիսիանի բժշկական կենտրոն։
Ադրբեջանցի զինծառայող Նասիմ Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածների հատկանիշներով։ Նա կալանավորվել է երկու ամսով։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը