«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականը
Հայաստան
Հայաստանի և Ռուսաստանի մասնագետները 2027 թվականին նախատեսում են Հայկական ատոմակայանի առանցքային համակարգերի կատարելագործման համալիր աշխատանքներ՝ կայանի արդյունավետ աշխատանքը մինչև 2036 թվականը ապահովելու նպատակով։
Այս մասին հայտնել է «Ռոսատոմ Սերվիս» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը։
«Ռոսատոմ»-ից նշում են, որ ներկայում Մեծամորի ատոմակայանի հուսալիության բարձրացման ուղղությամբ իրականացվել է աշխատանքների զգալի ծավալ, այդ թվում՝ ռեակտորի անվտանգ շահագործման հնարավորությունը մինչև 2031 թվականը հաստատելու ուղղությամբ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը