ԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետ
Հասարակություն
Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի նախկին բովանդակությունը։ Այդ մասին ուշադրություն է հրավիրել քաղաքագետ Էդուարդ Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ բաժնում նախկինում ներկայացված էին նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները։ Մասնավորապես՝ նշվում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտության, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անխոչընդոտ ցամաքային կապի ապահովման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության միջազգային երաշխիքների մասին։
Բաժնում, ըստ նախկին բովանդակության, նշվում էր նաև, որ Հայաստանը ձգտում է ամրապնդել և խորացնել Ռուսաստանի հետ հատուկ ռազմավարական գործընկերային և դաշնակցային հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների ավանդական կապերի վրա։
Աբրահամյանը նշել է, որ ժամանակին արխիվացրել էր ԱԳՆ կայքի այդ բաժնի բովանդակությունը, և այժմ արձանագրել է, որ նշված դրույթներն այլևս հասանելի չեն պաշտոնական կայքում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը